Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 423
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1518
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 1518

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-3 ԹԱՂԱՄԱՍ 4/3 ԵՎ ՏԱՐՈՆ-2 ԹԱՂԱՄԱՍ ՔՇՀ-3 4/1-1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՒՆԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Վլադիմիրի Սարիբեկյանի և Սիրանուշ Հունանի Սարիբեկյանի 05․06․2025 թվականի թիվ 02/7779 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092021-06-0025 և թիվ 07062018-06-0015 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /240608/, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի  կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1․ Միավորել Վանաձոր համանք, Վանաձոր քաղաք Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս 4/3  և Տարոն-2 թաղամաս ՔՇՀ-3 4/1-1 հասցեներում գտնվող  Անդրանիկ Վլադիմիրի Սարիբեկյանին և Սիրանուշ Հունանի Սարիբեկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.00980հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող 82․6քմ մակերեսով խանութը` համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

2․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս 4/3  և Տարոն-2 թաղամաս ՔՇՀ-3 4/1-1 հասցեներում գտնվող Անդրանիկ Վլադիմիրի Սարիբեկյանին և Սիրանուշ Հունանի Սարիբեկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0․00980 հա ընդհանուր մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս, 4/3 խանութ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner