Հիմք ընդունելով Լիանա Վազգենի Բեկչյանի դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 28․07․2023թ. տրված թիվ 5766 (նոտարական ակտի կոդ։ 763-20230728-66-7156790) հայտարարությունը, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-415/23 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 151 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 141․85քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 2000թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 141․85քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 2000թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Լիանա Վազգենի Բեկչյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 151 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 141․85քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ :
2. Փոխել Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 151 (պայմանական) հասցեում գտնվող 0.014185հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Բուլղարական ավան 2-րդ թաղամաս, թիվ 151 բնակելի տուն: