Հիմք ընդունելով Տաթևիկ Արտավազդի Լոռյանի (ծնված՝ 15․12․1981թ․) լիազորված անձ՝ Դավիթ Գուրգենի Յուզբաշյանի 01․07․2025 թվականի թիվ 02/9084 դիմումը, 30․06․2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-30062025-06-0158 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 16․06․2025 թվականի թիվ 1375 որոշումը,17․10․2024 թվականի թիվ 7915 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20241017-90-8436779), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 16 հունիսի 2025 թվականի «Վանաձոր համայնք,Վանաձոր քաղաքի Աբովյան փողոց թիվ 51 հասցեի բնակելի տանը կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ Տաթրիիկ Արտավազդի Լոռյանի սեփականության իրավունքը ճանաչելու,հողամասի ճշտված սահմանները հաստատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին»։ թիվ 1375 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1․ Որոշման մեջ 1-ին կոտում «459․8քմ մակերեսով հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ կից տնատիրության հետ» բառերը փոխարինել հետևյալ «459․8քմ մակերեսով հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ Անահիտ Մարտիրոսի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող տնատիրության հետ, և Տաթևիկ Արտավազդի Լոռյանի բաժնեմասը կազմում է 229․9 քմ։» բառերով։