Հիմք ընդունելով Ռազմիկ Սամսոնի Հովհաննիսյանի 09․01․2025 թվականի թիվ 02/170 դիմումը, 06․02․1981 տրված գույքային թերթը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /242587/, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 23․05․2025 թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-125/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 58 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300քմ և նրան կից 144․4քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1959-1970թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 444․4քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երեք տնատիրությունների միջև:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Ռազմիկ Սամսոնի Հովհաննիսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 58 բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300քմ մակերեսով հողամասին կից 144․4քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
0․04444հա մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երեք տնատիրությունների միջև։
2. Ճանաչել Ռազմիկ Սամսոնի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 58 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 444․4քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն «Գասպար Վեքիլյան»ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։
3․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մ․ Աբեղյան փողոց, 60/1 բնակելի տուն։