Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 30/06/2025թ տրված «գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-30062025-06-0179 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` որոշում եմ.
1․Ուժը կոցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հունիսի 2025 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաք․ Գ Նարեկացու փողոցում գտնվող 06-001-0262-0001 ծածկագրով հողամասին փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1311 որոշումը։
2․ Փոխել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Գ․ Նարեկացու փողոցում գտնվող 06-001-0262-0001 կադաստրային ծածկագրով հողամասի, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, 0,139066 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասերից՝ հասարակական կառուցապատման հողամասերի:
3. Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի, Գ․ Նարեկացու փողոցում գտնվող 06-001-0262-0001 ծածկագրով հողամասին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, 4/3 մանկապարտեզ։