Այսօր: Ուրբաթ, 23 Փետրվարի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 248
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2023 թվականի N 248

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂ․ (ՆԱԽԿԻՆ՝ ԿԱՍՅԱՆ) ԹԻՎ 5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՎԵԼ ԱՂԱՍՈՒ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանվել Աղասու Կարապետյանի (ծնված՝ 09․09․1957թ․) դիմումը,  21.02.1997թ. տրված սեփականության վկայագիրը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտե 18.07.2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2022KGE8Q), հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 03․10․2022թ․ շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-158/22 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աճառյան փող․ (նախկին՝ Կասյան) թիվ 5 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 175.0քմ և կից 68.2քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1960-1985թթ-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 243.2 քմ (175.0+68.2), որը ընդհանուր բաժնային սեփականություն է : Մանվել Աղասու Կարապետյանի բաժնեմասը կազմում է 121.6քմ (175.0:2 + 68.2:2):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Մանվել Աղասու Կարապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աճառյան փող․ (նախկին՝ Կասյան) թիվ 5 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 175.0քմ մակերեսով հողամասին կից 68.2քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 243.2 քմ (175.0+68.2), որը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, պատկանում է Մանվել Աղասու Կարապետյանին և Մանվել Աղասու Կարապետյանին: Մանվել Աղասու Կարապետյանի բաժնեմասը կազմում է 121.6քմ (175.0:2 + 68.2:2):

2.  Ճանաչել Մանվել Աղասու Կարապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աճառյան փող․ (նախկին՝ Կասյան) թիվ 5 հասցեի 121.6քմ (175.0:2 + 68.2:2) մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Վանաձոր քաղաքի Աճառյան փող․ (ՆԱԽԿԻՆ) թիվ 5  հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե`  Վանաձոր, Վանաձոր ք․, Հ.Աճառյան փողոց թիվ 5/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.82 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner