Հիմք ընդունելով Ռոբերտ Ռաֆիկի Մարտիրոսյանի 10․05․2023թ․ թիվ 02/7472 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1982953 և 1982954 վկայականները,22․04․2002 թվականի թիվ 2/336 Լոռու մարզ առաջին ատյանի դատարանի վճիռը,Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշումը /գլխավոր հատակագիծը/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը 29 հուլիսի 2008թ․ Վանաձորի քաղաքապետի թիվ 1153 որոշումը, 29․07․2008թ․ թիվ 1153 որոշմամբ տրամադրված հողամասի գլխավոր հատակագծերը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասերի հատակագծերը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 17.01.2022թ. թիվ ԱՏ-17012022-06-0739 և թիվ ԱՏ-17012022-06-0750 տեղեկանքները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, , ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղի թիվ 6 և 6ա հասցեներում գտնվող, Ռոբերտ Ռաֆիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 387․7քմ ընդհանուր մակերեսով շինությունների (ռեստորանի) զբաղեցրած 4444,5քմ (1561․8+2882․7) մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն Վանաձորի քաղաքապետի 29․07․2008թ․ թիվ 1153 որոշման և ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագծերի:
2. Հաստատել և համապատասխանեցնել 0․28827 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերը, համաձայն Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշման /գլխավոր հատակագծերի/ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը ։»։
3. Հաստատել և համապատասխանեցնել 0․15618 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի այլ հողերի համաձայն Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշման /գլխավոր հատակագծերի/ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը ։
4․ Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաք Մայմեխի խճուղի 6 հասցեում գտնվող 06-001-3322-0001 կադաստրային ծածկագրով հողամասի, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, 0․15618հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից ՝ հասարակական կառուցապատման հողերի:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Ռոբերտ Ռաֆիկի Մարտիրոսյանին:
6. Սույն որոշման մեջ նշված հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
7. Սույն որոշման մեջ նշված գույքերին տրամադրել նոր փոստային հասցեներ
ա) 0․15618հա մակերեսով հողամասի և 102․3քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն` Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Լոռվա խճուղի, թիվ 6 ռեստորան /ըստ վկայականի հասցեն չի փոխվում/ :
բ) 0․28827հա մակերեսով հողամասի և 285․4քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն` Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Լոռվա խճուղի, թիվ 6/1 ռեստորան: