Հիմք ընդունելով Ալբերտ Վաչիկի Արաբաջյանի 27.07.2023թ. թիվ 12622 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06092024-06-0064 վկայականը, 29.11.2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Հ․ Զաքարյան փողոց 8/24 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22․75քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․7քմ) ավտոտնակը 72940 (յոթանասուներկու հազար ինը հարյուր քառասուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 42․95քմ մակերեսով հողամասը 694790 (վեց հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր իննսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ալբերտ Վաչիկի Արաբաջյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ալբերտ Վաչիկի Արաբաջյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։