Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 595
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2022 թվականի N 595

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿՆՈՒՆՅԱՆՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿԻ ՍՈՒԼՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ԺՈՐԺԻ ՍՈՒԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԷԴԻԿԻ ՍՈՒԼՅԱՆԻ, ՀԱԿՈԲ ԽԱԶԱՐԻ ՍՈՒԼՅԱՆԻ, ՄԱՐԻՆԵ ԺՈՐԺԻ ՍՈՒԼՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐԻ ՍՈՒԼՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԻԿԻ ՍՈՒԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈԻ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նարեկ Խաչիկի Սուլյանի (ծնված՝ 31.10.1984թ.), Խաչիկ Ժորժի Սուլյանի (ծնված՝ 14.06.1958թ.), Արմենուհի Էդիկի Սուլյանի (ծնված՝ 26.06.1972թ.), Հակոբ Ղազարի Սուլյանի (ծնված՝ 22.04.1991թ.), Մարինե Ժորժի Սուլյանի (ծնված՝ 10.09.1969թ.), Լուսինե Ղազարի Սուլյանի (ծնված՝ 06.03.1992թ.) և Գևորգ Խաչիկի Սուլյանի (ծնված՝ 04.06.1982թ.) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 29․01․2019թ․ տրված  ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 323 (նոտարական ակտի կոդ: 763-20190127-84-3453813), թիվ 325 (նոտարական ակտի կոդ: 763-20190127-84-3453821), թիվ 327 (նոտարական ակտի կոդ: 763-20190127-84-3453827) վկայագրերը, 14․02․2019թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 704 (նոտարական ակտի կոդ: 763-20190211-84-3506977), թիվ 705 (նոտարական ակտի կոդ: 763-20190211-84-3506427) վկայագրերը, 16.05.1997թ. սեփականության վկայագիրը,անշարժ գույքերի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 17․02.2020թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-31/20 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոց թիվ 28 հասցեում կառուցված բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ ու այն գերազանցող 162.0քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1955-2019թ.թ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 562.0քմ, որը զբաղեցվել և շահագործվում է 1955 թ.-ից սկսված:

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Նարեկ Խաչիկի Սուլյանի, Խաչիկ Ժորժի Սուլյանի, Արմենուհի Էդիկի Սուլյանի, Հակոբ Ղազարի Սուլյանի, Մարինե Ժորժի Սուլյանի, Լուսինե Ղազարի Սուլյանի և Գևորգ Խաչիկի Սուլյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոց թիվ 28 հասցեում գտնվող  անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 400.0քմ հողամասի նկատմամբ, իսկ սահմանված 400.0քմ մակերեսը գերազանցող 162.0քմ մակերեսով չկառուցապատված հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել Նարեկ Խաչիկի Սուլյանին, Խաչիկ Ժորժի Սուլյանին, Արմենուհի Էդիկի Սուլյանին, Հակոբ Խազարի Սուլյանին, Մարինե Ժորժի Սուլյանին, Լուսինե Ղազարի Սուլյանին և Գևորգ Խաչիկի Սուլյանին՝ դրա կադաստրային արժեքով՝ 1107160 (մեկ միլիոն հարյուր յոթ հազար հարյուր վաթսուն) դրամով:
2. Ճանաչել Նարեկ Խաչիկի Սուլյանի, Խաչիկ Ժորժի Սուլյանի, Արմենուհի Էդիկի Սուլյանի, Հակոբ Ղազարի Սուլյանի, Մարինե Ժորժի Սուլյանի, Լուսինե Ղազարի Սուլյանի և Գևորգ Խաչիկի Սուլյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոց թիվ 28  հասցեում գտնվող 562.0քմ (400+162.0) մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15.05.2001թ. հետո ինքնակամ կառուցված 55.93քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 45.37քմ) բնակելի տան 1-ին հարկի, 5.67քմ մակերեսով աստիճանների, 53.70քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 40.86քմ) բնակելի տան 2-րդ հարկի, 10.47քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 8.77քմ) բաց պատշգամբի, 2.69քմ մակերեսով հարթակի, 3.6քմ մակերեսով պարիսպների, 29.63քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 28.11քմ) կիսակառույցի:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Նարեկ Խաչիկի Սուլյանի, Խաչիկ Ժորժի Սուլյանի, Արմենուհի Էդիկի Սուլյանի, Հակոբ Ղազարի Սուլյանի, Մարինե Ժորժի Սուլյանի, Լուսինե Ղազարի Սուլյանի և Գևորգ Խաչիկի Սուլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 162.0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոց թիվ 28 հասցեում գտնվող գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Կնունյանց փողոց, թիվ 28/2 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner