Հիմք ընդունելով Վահե Սամվելի Ղազախեցյանի 10.07.2024թ. թիվ 02/11771 դիմումը, Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշումը /գլխավոր հատակագիծ/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062018-06-0013, 28102016-06-0010, 25072016-06-0024 և 01072016-06-0005 վկայականները, 20.11.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-355/24 Ի եզրակացությունը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 30․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20234NERLX), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /235388/ քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի ա) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով ,ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշումով, ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետով` որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համայնքի մարզ Լոռի, համայնք Շահումյան 1-ին խճուղի թիվ 26, մարզ Լոռի, համայնք Շահումյան Դիլիջան մայրուղի թիվ 32, թիվ 34, թիվ 36 հասցեներում գտնվող, Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող 0․25074հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող շինությունները` համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Հաստատել Վանաձոր համայնքի մարզ Լոռի, համայնք Շահումյան 1-ին խճուղի թիվ 26, մարզ Լոռի, համայնք Շահումյան Դիլիջան մայրուղի թիվ 32, թիվ 34, թիվ 36 հասցեներում գտնվող, Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող միավորված 0․25074հա ընդհանուր մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3․ Սույն որոշման 1-ին կետերում նշված միավորված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 ծածկ։
4․ Համապատասխանեցնել Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 հասցեում գտնվող Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող 0․25074հա մակերեսով միավորված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշմանը /գլխավոր հատակագիծ/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը և հաստատել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների հողեր։
5. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշմանը /գլխավոր հատակագիծ/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը, բավարարում է ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետի պահանջներին և ենթակա է գրանցման որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը՝ արտադրական նշանակության հողամաս։
6․ Ճանաչել օրինական Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 1021.32քմ ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շինությունները։
7․ Սույն որոշման 8-րդ կետում նշված 1021.32քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 2178480 (երկու միլիոն հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր քառասուն) դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: