Հիմք ընդունելով Վերոնիկա Սեյրանի Հախոյանի (ծնված՝ 16․04․1993թ․) 31․07․2024 թվականի թիվ 02/13118 դիմումը, 24․03․1987 թվականին տրված գույքային թերթը, 18․06․2024 թվականի ըստ օրենիք ժառանգության իրավունքի 4293 (նոտարական ակտի կոդ։ 763-20240617-84-8041341) և թիվ 4294 (նոտարական ակտի կոդ։ 763-20240617-84-8041337) վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ԿԱՐՏՈԳՐԱՖ ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1/1 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 332․0քմ․ հողամասին կից, 299․9քմ․ մակերեսով հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:Բնակելի տունը կառուցվել է 1974թ․, դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 631․9քմ։
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վերոնիկա Սեյրանի Հախոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1/1 հասցեում բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 332․0քմ․ հողամասին կից 299․9քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Ճանաչել Վերոնիկա Սեյրանի Հախոյանի սեփականության իրավունքը՝ Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1/1 հասցեում գտնվող 631․9․քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1/1 հասցեում բնակելի տանը տրամադրել փոստային հասցե`Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տավրոս թաղամասի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 1/3 բնակելի տուն: