Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2523
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2024 թվականի N 2523

ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Ռ․ ԲՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲԵԿՏԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՍԵՆ ՎԱԶԳԵՆԻ ԵԳՈՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 ՆԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2202 ԵՎ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2351 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արսեն Վազգենի Եգորյանի դիմումը դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05092024-06-0059 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի բ) ենթակետով, 33.2-րդ և 34.2-րդ կետերով, 35-րդ կետի դ) և ե) ենթակետերովորոշում եմ.

1. Համայնք Վանաձոր Վանաձոր  քաղաքի Ռ․ Բոշյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը  ճանաչված 21․62քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․23քմ՝ որից 18․51քմ մակերեսով հասարակական սպասարկման օբեկտ, 2․72քմ մակերեսով պարիսպ) սպասարկման օբեկտը 383130 (երեք հարյուր ութսուներեք հազար հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 126.7քմ մակերեսով հողամասը, որից 43.24քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 192070 (հարյուր իննսունեկու հազար յոթանասուն) դրամով, իսկ 83.46քմ (126.7քմ-43.24քմ) մակերեսով հողամասը կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1112140 (մեկ միլիոն հարյուր տասներկու հազար հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արսեն Վազգենի Եգորյանին:

2․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 23 սեպտեմբերի 2024 թվականի «Համայնք Վանաձոր Վանաձոր քաղաքի Ռ․Բոշյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված սպասարկման օբյեկտը և դրանով զբաղեցված հողամասը Արսեն Վազգենի Եգորյանին օտարելու մասին» թիվ 2202 և 22 հոկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր  համայնքի ղեկավարի 23 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 2202 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2351 որոշումները:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արսեն Վազգենի Եգորյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սպասարկման օբեկտի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner