Հիմք ընդունելով Սերյոժա Մուքաելի Վարոսյանի 17․11․2023թ. թիվ 02/20221 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02092024-06-0047 վկայականը, Վանաձոր համայնքի ավագանու 29.11.2023թ. թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի բ) ենթակետով, 33.2-րդ, 34-րդ կետերով, 35-րդ կետի բ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Հ․ Ներսիսյան փողոց, 1-ին նրբանցք, 6/8 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 18․32քմ մակերեսով ծածկը 72150 (յոթանասուներկու հազար հարյուր հիսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 54․6քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 242530 (երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր երեսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Սերյոժա Մուքաելի Վարոսյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Սերյոժա Մուքաելի Վարոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պարիսպների, ծածկի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։