Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 709
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2025 թվականի N 709

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ 19/2 ՌԵՍՏՈՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՔԱՐԵ ՊԱՐՍՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՍԵՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից  կազմվել են արձանագրություն և զեկուցագիր, որոնց հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 18 նոյեմբերի 2024թ. տրված արձանագրության և զեկուցագրի համաձայն  Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 19/2 հասցեում գտնվող «Մասուր» ռեստորանին կից արևմտյան հատվածում սեփականության իրավունքով Հակոբ Վարդանյանին և Արգամ Մուղդուսյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված քարե պարսպի փաստով 2024 թվականի նոյեմբերի 18-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա հրավիրվել են վարչական վարույթի լսումներ սույն թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-ին: Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 19/2 հասցեի սեփականատերեր Հակոբ Վարդանյանը և Արգամ Մուղդուսյանը ներկայանալով վարչական վարույթի լսումներին հայտնել են, որ իրենք դեմ չեն եղել, որ վերը նշված հասցեի հարևանը ամրացնի երկու շինությունների միջև գոյություն ունեցող վթարված պատը, սակայն տեղյակ չեն թե ով է կառուցել նշված քարե պարիսպը։ 

Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել վարչական իրավախախտում կատարող անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: 

Փոխօգնության կարգով 24.11.2025 թվականին ՀՀ ՆԳՆ Տարոնի բաժին է ուղարկվել թիվ 01/13310 գրությունը, իրավախախտում կատարած անձին բացահայտելու նպատակով որի արդյունքում 10.01.2025 թվականի 58/2-57 գրությամբ հայտնել են, որ «Մասուր» ռեստորանի ետնամասում  գտնվող պարիսպը կառուցված է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 17/1-1 հասցեում, որը սեփականության իրավունքով պատկանում է Վանաձոր քաղաքի Վարդանանց 17 հասցեում հաշվառված Լյովա Կարապետյանին: Միաժամանակ վերջինիս որդի Արտակ Կարապետյանը հայտնել է, որ իրենց սեփականությանը կից, Վարդանանց 19/2 հասցեում շուրջ 15 տարի գոյություն ունեցող պարիսպը «Մասուր» ռեստորանի շենքը կառուցելու ընթացքում  վնասվել է, որից հետո վերջիններս իրականացրել են հիշյալ պարսպի շինարարական և ամրացման աշխատանքներ:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 22 հունվարի 2025 թվականի ներկայացված զեկուցագրի համաձայն, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ ինքնակամ կառուցված քարե պարիսպը կառուցվել է երկու տնատերերի միջև և դեռևս հնարավոր չի եղել պարզել իրավախախտում իրականացրած անձին։

 Սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 10:30-ին կրկին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին պատշաճ ծանուցվել և ներկայացել են Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 19/2 հասցեում գտնվող գույքի սեփականատերեր՝ Հակոբ Վարդանյանը և Արգամ Մուղդուսյանը և կրկին հայտնել են, որ հիշյալ պարիսպը իրենք չեն կառուցել  և կառուցվել է իրենց սեփականության իրավունքով պատկանող ք․ Վանաձոր Վարդանանց փ․, 17/1-1 հասցեում: Արտակ Կարապետյանը և Լյովա Կարապետյանը վարչական վարույթին ծանուցվել են, սակայն փոստային առաքման հետադարձ կտրոնները չեն ստացվել։ 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 14-րդ կետի 1) ենթակետի համաձայն՝ եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցումն ուղարկվում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում՝ աշխատանքի վայրի հասցեով (վարչական վարույթի նյութերում դրա առկայության դեպքում) և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական վարույթը հարուցվել է համայնքի կողմից), իսկ վարչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ  կետի համաձայն միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված): 

Հիմք ընդունելով վերոգրյալը, կրկին  հրավիրվել են վարչական վարույթի լսումներ 2025 թվականի փետրվարի 18-ին, որին Հակոբ Վարդանյանը և Արգամ Մուղդուսյանը պատշաճ ծանուցվել և ներկայացել են լսումներին, կրկին պնդել են իրենց նախկին դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է Արտակ Կարապետյանին և Լյովա Կարապետյանին, ծանուցագրերը ուղարկվել են սակայն փոստային առաքման հետադարձ կտրոնները կրկին չեն ստացվել, այդ իսկ պատճառով ծանուցագրերը տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում («azdarar» 13.02.2025 թվականի թիվ 1618003, թիվ 1618006): 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` 1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը։

 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն`համայնքի ղեկվարը  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

«Հայաստանի Հանրապետության քաղացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառուցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները։

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ  իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ hողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները: Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետով, 245-րդ, 279-րդ, 283-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով, 49-րդ, 53-րդ, 58–60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1․ Քանդել Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 19/2 հասցեում, սեփականության իրավունքով Հակոբ Վարդանյանին և Արգամ Մուղդուսյանին պատկանող հողամասում կառուցած ինքնակամ պարիսպը՝ վերացնել հետևանքները:

2. Քանդման աշխատանքների վերահսկողությունը դնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի վրա:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.77 Կբ)
(44.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner