Հիմք ընդունելով Հեղինե Նորիկի Կարապետյանի 09․10․2023թ. թիվ 17319 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,«ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 03․02․2020թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-170/20 Ի եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09․10․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր։ 2023DSQRRK), 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս, թիվ 14ի շենքի հարավարևելյան մասում ինքնակամ կառուցված,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 21.48քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես 16․90քմ․) տաղավարի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 31․5քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված հասարակական գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3․Փոխել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս, թիվ 14ի շենքի հարավարևելյան մասում գտնվող 0․00315հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի։
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված տաղավարի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
5. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին տաղավարը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
6. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս, թիվ 14ի շենքի հարավարևելյան մասում գտնվող մառանին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Տարոն-4 Մեքենաշինարարների թաղամաս, 14/2 տաղավար։