Հիմք ընդունելով Կարեն Սոսի Սեփխանյանի 01․11․2024թվականի թիվ 18475 դիմումը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը ՀՀ կադաստրի կոմիտեի 15․10․2024թ․ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-15102024-06-0091 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 19 դեկտեմբերի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 52ա հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու, պայմանագրով սահմանված վարձավճարի չափը փոփոխելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1899 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման նախաբանում՝ «101614» թվերը փոխարինել «204279» թվերով։
2․ Որոշման 3-րդ կետում «52/19 ավտոտնակ» բառերը փոխարինել «52/8 հողամաս» բառերով։