Հիմք ընդունելով Սամվել Ռոբերտի Զալյանի 02․07․2024 թվականի թիվ 02/11393 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13112018-06-0064 վկայականը, 01 նոյեմբերի 2018 թվականի Վանաձորի համայնքի ղեկավարի թիվ 1649 որոշումը, 07․11․2018 թվականի տաղավարի և հողմասի վարձակալության թիվ 5796 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.05.2015թ. թիվ 588-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1.Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց 1-11/1 հասցեում գտնվող, 7․7քմ արտաքին մակերեսով տաղավարի և դրանով զբաղեցված 7․7քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 08․05.2035 թվականը:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Սամվել Ռոբերտի Զալյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 7․7քմ արտաքին մակերեսով տաղավարի և դրանով զբաղեցված 7․7քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը 1․0քմ մակերեսով տաղավարի համար սահմանել ամսական 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ և 1․0քմ մակերեսով հողամասի համար սահմանել ամսական 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Մ․ Գորկու փողոց, 15/2 տաղավար: