Հիմք ընդունելով Գևորգ Սերյոժայի Վասիլյանի 16.04.2025թ. թիվ 02/5349 դիմումը, 05.04.1991թ. Լոռու մարզի Շահումյան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի թիվ 08 որոշումը, 01.04.2025թ. տրված թիվ 02/2659 և 25.04.2025թ. տրված թիվ 02/3396 ճշգրտված քաղվածքների պատճենները, 29․04․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2106 (նոտարական ակտի կոդ։ 594-20250429-84-8963938) լրացուցիչ վկայագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, 11.06.2025թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-145/25 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /241337/ քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի գյուղ Շահումյան (հողամասի ծածկագիր: 06-084-0084-0019), 4-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 435.9քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 435.9քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1991թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1․ Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Շահումյան (հողամասի ծածկագիր: 06-084-0081-0001) 4-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած 0․04359հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Վերականգնել Գևորգ Սերյոժայի Վասիլյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Շահումյան (հողամասի ծածկագիր: 06-084-0081-00019) 4-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․04359հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի:
3․ Ճանաչել Գևորգ Սերյոժայի Վասիլյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի գյուղ Շահումյան (հողամասի ծածկագիր: 06-084-0081-0001) 4-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 2 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 435.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, 4-րդ փողոց, 5-րդ փակուղի, 2 բնակելի տուն։