Հիմք ընդունելով Անուշ Մամիկոնի Սարգսյանի 17․06․2025 թվականի թիվ 02/8497 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /242248/, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092020-06-0008 և 12102023-06-0062 վկայականները, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանք, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս 15-1/2-1 և Տարոն-2 ՔՇՀ 3 թաղամաս 15/18 հասցեներում գտնվող Անուշ Մամիկոնի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.00341հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրա վրա գտնվող 29․6քմ մակերեսով շինությունը` համաձայն «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս, 15/18 ավտոտնակ։