Հիմք ընդունելով 12․03․2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին թիվ (Կ-12032025-06-0018) որոշումը ,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, և եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.04․2025 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20258YVDFM), Վանաձոր համայնքի ղեկավարի 20․02․2025 թվականի թիվ 499 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
Վանաձոր համայքի ղեկավարի 20 փետրվարի 2025 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 6 շենքի բակային մասում ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, ավտոտնակը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 499 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետում «(ներքին մակերեսը՝ 18.9քմ)» բառերը փոխարինել «(ներքին մակերեսը՝ 36.67քմ)» բառերով։
2. Վանաձոր համայնքի ղեկավարի 20 փետրվարի 2025 թվականի թիվ 499 որոշման հավելվածը փոխարինել համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։
3. Որոշման 5–րդ կետում «6/2» թվերը փոխարինել «6/4» թվերով։