Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսումների։
Հանրային լսումները տեղի կունենան 2026 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 11։00–ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում։
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով՝ համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ մուտքագրելու միջոցով, մինչև 2025 թվականի օգոստոսի 13-ը, ժամը 12:00-ն: