Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքի ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների։
Հանրային լսումները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com, էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչև 2025 թվականի օգոստոսի 28-ը, ժամը 16։00-ն
N
|
Անվանում
|
1
|
Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի գլխավոր ճանապարհի հիմնանորոգում
|
2
|
Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի մի շարք փողոցների հիմնանորոգում
|
9
|
Գուգարքի մի շարք փողոցներ
|
3
|
Վանաձոր համայնքի Մյասնիկյան փ․ հիմնանորոգում
|
4
|
Բանակի փողոց հիմնանորոգում
|
5
|
Տարոն-4 թաղ․ գլխավոր փողոցի հիմնանորոգում
|
6
|
Շիրակացի փողոցի հիմնանորոգում
|
7
|
Վանաձոր համայնքի թվով 3 սպորտդպրոցների հիմնանորոգում
|
8
|
Շահումյան բնակավայրում մանկապարտեզի կառուցում
|
10
|
Վանաձոր բակեր հիմնանորոգում
|
11
|
Բաթումի փողոցի հիմնանորոգում
|