«Վանաձոր համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ լոգոպեդի թափուր պաշտոնի համար (0.5 դրույքաչափ)
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում
2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև հուլիսի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հուլիսի 29-ին, ժամը՝ 12:00-ին ք. Վանաձոր Մաշտոցի 17 հասցեում (թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենք):
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/25156
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 098.11.99.88:՝