Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում
- Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
- Ինքնակենսագրություն (Ձև 4)
- Մեկ լուսանկար՝ 3×4 չափի
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև մարտի 31-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի ապրիլի 04-ին, ժամը՝ 12:00-ին ք. Վանաձոր Մաշտոցի 17 հասցեում (թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենք):
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/25156
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 098.11.99.88: