Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՈԱԿ-ի թափուր հաստիք
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Վանաձոր համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ, կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում (Ձև 1)

2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)

3. Անձը հաստատող փաստաթուղթ

4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)

5. Ինքնակենսագրություն (Ձև 4)

6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի

7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական

9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 12:00-ին ք. Վանաձոր Մաշտոցի 17 (թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենք):

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/25156 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 098119988

Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner