Այսօր: Երեքշաբթի, 5 Հուլիսի 2022թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԼԻԼՅԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/11/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/12/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Վանաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1)         Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջատարմասնագետ (ծածկագիր ՎՀ-3.1-13)

 

2)        Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր ՎՀ-3.1-18)       

3)        Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-19)

 

4)       Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-26)

5)       Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-27)

6)        Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-29)

7)        Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-30)

8)       Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջին կարգիմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.2-7)
       
       1. ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջատարմասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-13)՝

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

զ) ներկայացնում է համայնքային ենթակայության  մարզական և սպորտային հաստատությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հաստատություններում գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը.

է) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է սույն պաշտոնի անձնագրի 7.1 կետի է) ենթակետում նշված հաստատությունների սպասարկման, շահագործման և նորոգման վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ.

ը) ներկայացնում է առաջարկություններ ՀՀ առաջնություններում մասնակցելու համար հավաքական թիմերի կազմավորման վերաբերյալ, մասնակցում է առաջնությունների, մրցաշարերի, հուշամրցաշարերի և այլ մարզական միջոցառումների անցկացման աշխատանքներին.

թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

ա) միջնակարգ կրթություն.

բ)ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

      2. Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.1-18)՝   

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի

մշակման աշխատանքերին.

զ) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է  համագործակցության պայմանագրերի ստորագրման, պարգևատրումների, տոնական ընդունելությունների և այլ միջոցառումների արարողակարգի կազմակերպմանը.

է) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է Վանաձոր համայնքի ղեկավարի և (կամ) տեղակալների մասնակցությամբ արարողակարգային հարցերի կազմակերպմանը.      

ը) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

ա) միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի   Հանրապետության   պետական արարողակարգի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ՆՀ-1067 16.03.2002թ., աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) և անգլերեն (ազատ) լեզուներին:

 


    3. Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի առաջատար մասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-19)՝               

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

գ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի

մշակման աշխատանքներին.

զ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հանրության հետ կապը,  իրազեկումը, տեղեկատվության փոխանակման աշխատանքները.   

է) բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը և պարբերական թարմացումը.         

ը) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝      

      ա) միջնակարգ կրթություն.

բ)ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

4. Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-26)   


     ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

զ) կատարում է բազմաբնակարան շենքերի ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

է) կատարում է բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից իրենց միջոցներով իրականացված աշխատանքների ուսումնասիրում և համատիրության հետ արձանագրության կազմում

       ը)  բաժնի պետին ներկայացնում է առաջարկություններ բնակարանի կարիքավոր

      բնակչությանը հանրակացարանում բնակելի մակերեսի տրամադրման վերաբերյալ.

        թ) մասնակցում է ապօրինի տեղադրված տնակների ապամոնտաժման և տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը.

    ժ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

      ժա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

    Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:       

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝      

       ա) միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

5. Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-27)            

ա)  ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

զ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.       
    է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:       

       Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝      

ա) միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

6. Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-29) 

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

     զ) իրականացնում է համայնքի մասնավոր տնատիրությունների և ֆիզիկական անձանց տրամադրվող   

   տեղեկանքների նախապատրաստման  աշխատանքները.

է) մասնակցում է համայնքի ղեկավարի՝ մասնավոր տնատիրություններին վերաբերող պարտադիր լիազորությունների իրականացման աշխատանքներին.

ը) մասնակցում է ապօրինի տեղադրված տնակների ապամոնտաժման և տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը.

թ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    

 ա) միջնակարգ կրթություն.

  բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

7. Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի առաջատարմասնագետը (ծածկագիր՝ ՎՀ-3.1-30)

 

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

զ) իրականացնում է համայնքի մասնավոր տնատիրությունների և ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներ.

է) իրականացնում է համայնքի տնակային ավանների բնակչության և տնակների, ինչպես նաև հանրակացարանների բնակչության հաշվառման աշխատանքներ.

ը) բաժնի պետին ներկայացնում է առաջարկություններ բնակարանի կարիքավոր բնակչությանը հանրակացարանում բնակելի մակերեսի տրամադրման վերաբերյալ.

թ) կատարում է բազմաբնակարան բնակելի շենքերի ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացնում բաժնի պետին.

ժ)կատարում է բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից իրենց միջոցներով իրականացված աշխատանքների ուսումնասիրում և համատիրության հետ արձանագրության կազմում

ի) մասնակցում է ապօրինի տեղադրված տնակների ապամոնտաժման և տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը.

լ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

խ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    

ա) միջնակարգ կրթություն.

բ)ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին: 

 

 

8. ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջին կարգիմասնագետ (ծածկագիր՝ ՎՀ-3.2-7) 

 

ա) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.

բ)  հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

դ) իրականացնում է  քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.

ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.

զ) ներկայացնում է համայնքային ենթակայության  մարզական և սպորտային հաստատությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հաստատություններում գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը.

   է) ներկայացնում է առաջարկություններ ՀՀ առաջնություններում մասնակցելու համար հավաքական թիմերի կազմավորման վերաբերյալ, մասնակցում է առաջնությունների, մրցաշարերի, հուշամրցաշարերի և այլ մարզական միջոցառումների անցկացման աշխատանքներին.

      ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

    Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:



Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    

ա) առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետում ռուսերեն (ազատ) լեզվին:

 

 

  Մրցույթները կկայանան 2019 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, հեռ. 0322 2 22 50:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 09-ը։

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`    
          Մրցույթներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք․   

Ներկայացվող փաստաթղթեր՝  

  1. Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)

2․ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, վկայականների, աշխատանքային գրքույկի (միայն առաջատար պաշտոնի համար, վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակի հետ միասին․

3․ Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին․

4․ Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի․

5. Անձնագրի պատճենը։

 

Փաստաթղթերը ընդունվում են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում              ք.Վանաձոր, Լոռու մարզ, Տիգրան Մեծի 22, 302 սենյակ /հեռ. (0322) 22250/, կամ  Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում /հեռ. (0322) 40927/,  ժամը 10:00-ից մինչև 18:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Ֆաքս 0322 22250
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner