Հիմք ընդունելով Հրաչիկ Բաբկենի Ջուլհակյանի (ծնված՝ 19․09․1970թ․) դիմումը, 20․05․1953թ. տրված գույքային թերթը, 01․07․2014թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3653 վկայագիրը, 07․06․2022թ․ թիվ 3065 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20220604-84-5961438), «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 16․08․2024թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-269/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Կոոպերատիվի նրբանցք թիվ 7 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 90.4քմ մակերեսներով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1953-2010թթ․-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 90.4քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Հրաչիկ Բաբկենի Ջուլհակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Կոոպերատիվի նրբանցք թիվ 7 հասցեի 90.4քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15․05․2001թ․ հետո ինքնակամ կառուցված 2.82քմ բնակելի տան:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Վանաձոր քաղաքի Կոոպերատիվի նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ս․ Լազյան փողոց, 1-ին փակուղի, 6 բնակելի տուն: