Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 408
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1559
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 1559

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12 ՀՈՒՆԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1345 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունիսի 2025 թվականի թիվ 1345 որոշումը,   «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների նոր հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ  հոդվածներով՝ որոշում եմ.

Վանաձոր համայքի ղեկավարի 12 հունիսի 2025 թվականի «Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Լուսավորիչի փող․ 1 նրբ թիվ 10 հասցեում գտնվող Վալերի Խաչիկի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունը որպես երկու առանձին գույքային միավորներ տարանջատելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1345 որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները․

1․ Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունիսի 2025 թվականի թիվ 1345 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։

2․ Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ․

ա․ 0․05434հա մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող 104․99քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք 12/1 քոթեջ։

3․ Որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում   «0․00302» թվերը փոխարինել  «0․00125»  թվերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(91.51 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner