|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2024 թվականի N 24 |
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները՝ Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. ա) Նարեկացու փողոց 12 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող 06-001-0316-0059 և 06-001-0316-0069 կադաստրային ծածկագրերից առանձնացված 0.07971հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին: բ) Մարգարյան փողոց 2 արտադրամաս հասցեում 06-001-0284-0024 ծածկագրի տակ գտնվող S=0.30954հա հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին: գ) Զ.Անդրանիկի 1-ին նրբանացք 10/4 հասցեում, համայնքի սեփականություն հանդիսացող 06-001-0603-0012 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.01173հա մակերեսով հողատեսք հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված /մարզային համալիր/ գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի թվին: դ) Բաղրամյան պողոտա թիվ 93/2 կիսակառույց շենք հասցեում 06-001-3806-0004 ծածկագրի տակ գտնվող S=0.2409հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողերի թվին: ե) Վանաձոր համայնքի Հակոբյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող «Մելլաթ բանկ» ՓԲ ընկերության սեփականություն հանդիսացող 06-001-0609-0003 ծածկագրով առանձնացված S=0.89հա մակերեսով հողատեսք արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի թվին: |
Կողմ -17 ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|