|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2024 թվականի N 32 |
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Հարությունյանի 18.04.2023թ. թիվ 6373 դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. 1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ներսիսյան թաղամաս թիվ 3-46 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 247.43քմ մակերեսով տարածքը` մարզասրահ օգտագործելու նպատակով, տաս տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ին: 2.Վանաձոր համայնքի ղեկավարին` «Լոռու Մարզի Ձյուդոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: |
Կողմ -17 ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|