Հիմք ընդունելով Հայկ Արշակի Հովհաննիսյանի 03.10.2022 թվականի թիվ 02/12148 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16062025-06-0006 վկայականը, 26.04.2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 44/4 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 11.25քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 10.69քմ) ավտոտնակը 42430 (քառասուներկու հազար չորս հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 11.25քմ մակերեսով հողամասը 280000 (երկու հարյուր ութսուն հազար) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայկ Արշակի Հովհաննիսյանին :
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Հայկ Արշակի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։