Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Վանաձոր համայնքի Տարոն-2, 3, 4 թաղամասերի փողոցների հիմնանորոգման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին» N 60 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «Տարոն-2, 3, 4» բառերը փոխարինել «Տարոն-2, 4» բառերով:
2) Որոշման 1-ին կետում «Տարոն-2, 3, 4» բառերը փոխարինել «Տարոն-2, 4» բառերով: