Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Դարպաս» բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում՝ սալարկմամբ» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «Սալարկմամբ» բառերը հանել:
2) Որոշման 1-ին կետում «Սալարկմամբ» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: