Հիմք ընդունելով Գառնիկ Ժորայի Ավագյանի լիազորված անձ` Կարինե Վաղիկի Հովհաննիսյանի 06.08․2024 թվականի թիվ 02/13411 դիմումը, 02.07.2024 թվականին տրված թիվ 5475 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 763-20240722-64-8154656 ), 21․10․1992թ. տրված տեխնիկական անձնագիրը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 20․05․2025 թվականի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ ՎՆ 1-116/25 եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Պռոշյան 23 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400 քմ մակերեսներով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1992թ․-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 400 քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1.Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Պռոշյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող Գառնիկ Ժորայի Ավագյանին պատկանող 400 քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
2. 2. Վերականգնել Գառնիկ Ժորայի Ավագյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի, Պռոշյան փողոց թիվ 23 հասցեի 400 քմ մակերեսով ճշտված սահմաններով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի: Հողամասի վրա առկա են 420․24քմ ընդհանուր մակերեսով անավարտ (կիսակառույց) ինքնակամ կառուցած շինություններ, որոնք կառուցվել են 1992թ․ ։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Պ. Պռոշյան փողոց, 23/1 կիսակառույց բնակելի տուն: