Հիմք ընդունելով Սյուզաննա Դավթի Ասոյանի (ծնված` 24․02․1979թ.) 16.12.2024թ. թիվ 02/21214 դիմումը, 28․09․1965թ. տրված գույքային թերթը, 30․07․2024 թ․ ՀՀ Արդարադատության նախարարության «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանի կողմից տրված թիվ 5159 (նոտարական ակտի կոդ։ 594-20240726-84-8173811) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը , «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 13․12․2024թ. հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 20248QYTWE) հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 19․01․2025 թ․ «ԱԼԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 01/25 եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 47 բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 870 քմ և կից 300 քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1950-1990թթ-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1170 քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով ՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սյուզաննա Դավթի Ասոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 47 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 870 քմ և կից 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2․ Ճանաչել Սյուզաննա Դավթի Ասոյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 47 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1170 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
3.Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Տավրոս (նախկին Ժդանով) 1-ին փողոց 47 հասցեում գտնվող հողամասի 0․117 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: :
4.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 1-ին փողոց, 47 բնակելի տուն։