Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 524
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 177
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2025 թվականի N 177

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ 36-59 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդուարդ Արշալույսի Հովսեփյանի 10․12․2024 թվականի թիվ 02/20848 դիմումը, 10․04․2024 թվականին տրված թիվ 6905 լիազորագիրը (Նոտարական ակտի կոդ։ 843-20241212-67-8598222), 30․03․2022 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 1098 վկայագիրը (Նոտարական ակտի կոդ։ 843-20220330-105-5793574), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14082014-06-0010 վկայականը, 10.12.2004 թվականին տրված հողատարածքի վարձակալության թիվ 568 (12893) պայմանագիրըղեկավարվելով ՀՀ կառավարության 14․05․2015թ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 36-59 հասցեում գտնվող 38.2քմ մակերեսով սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0.00382հա մակերեսով հողատարածքի  վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 13․01․2035 թվականը: 

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝  Էդուարդ Արշալույսի Հովսեփյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 38.2քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը հողամասի 1.0քմ մակերեսի համար սահմանելով ամսական 24/քսանչորս/ ՀՀ դրամ, և հողատարածքի 38.2քմ ընդհանուր մակերեսի համար ամսական 917 /ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ ։

3․Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 36-59 հասցեում  գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, Վարդանանց փողոց 36/59 ավտոտնակ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner