|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 փետրվարի 2025 թվականի N 355 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՄԱՐԳԱՐԻՏԱ ՕՍԻՊՅԱՆ ԱՐԱՄԻ»-Ն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «ՄԱՐԳԱՐԻՏԱ ՕՍԻՊՅԱՆ ԱՐԱՄԻ» 2025 թվականի փետրվարի 01-ի թիվ 01/1510 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ. 1․ Բավարարել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պող․ թիվ 44-5 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «ՄԱՐԳԱՐԻՏԱ ՕՍԻՊՅԱՆ ԱՐԱՄԻ» հայտը՝ ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի պող․ թիվ 44-5 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: 3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.80 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|