Հիմք ընդունելով «Արսեն Իսահակյան Ռուդիկ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և հողամասի բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով` որոշում եմ.
1․Փոխել Վանաձոր քաղաք, Ռուսթավիի փողոց թիվ 2 շենքի հարևանությամբ գտնվող, 06-001-1020-0001 կադաստրային ծածկագրով, 0․002153 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի խառը կառուցապատման հողամասերից՝ բնակելի կառուցապատման հողամասերի։
2․Վանաձոր քաղաքի, Ռուսթավիի փողոց թիվ 2 շենքի հարևանությամբ գտնվող, 06-001-1020-0001 կադաստրային ծածկագրով, 0․002153 հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ռուսթավիի փողոց, 2/2 հողամաս։
3.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 04 դեկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Ռուսթավիի փողոց, 2 շենքի հարևանությամբ գտնվող 06-001-1020-0001 կադաստրային ծածկագրով հողամասին փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2673 որոշումը: