Հիմք ընդունել Արշալույս Լևոնի Ալավերդյանի 03․05․2024 թվականի թիվ 02/8122 դիմումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26062024-06-0100 և Արշալույս Լևոնի Ալավերդյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02052024-06-0025 վկայականները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,13․05․2024 թվականի ավագանու թիվ 28 որոշումը,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ընդունած ՀՕ 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.
1.Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 22/4 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0․00918 հա մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26062024-06-0100 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2284774 / երկու միլիոն երկու հարյուր ութսունչորս յոթ հարյուր յոթանասունչորս/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել ՝ Արշալույս Լևոնի Ալավերդյանի հողամասի ընդլայնման նպատակով:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Արշալույս Լևոնի Ալավերդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0․00918 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: