Հիմք ընդունելով Մերուժան Ռազմիկի Հարությունյանի 25․10․2024 թվականի թիվ 02/18054 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21102024-06-0069 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 12-րդ փողոց, 42 հասցեում գտնվող, Մերուժան Ռազմիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն «ԱՐՍԵՆ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 12-րդ փողոց, 42 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0․100148հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 12-րդ փողոց, 42 բնակելի տուն։
բ․ 0․041817հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող բնակելի նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, 12-րդ փողոց, 42/1 բնակելի տուն։