Հիմք ընդունելով Վարդան Շալիկոյի Սարգսյանի 08.12․2023թ․ թիվ 02/21839 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 01․12․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20239FMU2D), 13.05.2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոց թիվ 8 շենքի բակում գտնվող ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 24.05քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21.55քմ) ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 28.60քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և հողամասը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի, Գրիբոյեդովի փողոց թիվ 8 շենքի բակում գտնվող ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Վ. Համբարձումյան փողոց, 7/3 ավտոտնակ: