Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 890
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 890

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/1, ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/2,ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/3 ԵՎ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ,ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ Արշակ Վաչագանի Հովսեփյանի դիմումը, 07.09.2022թ. տրված թիվ 09.38 լիազորագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022020-06-0040, թիվ 10022020-06-0010, թիվ 25072022-06-0008 և թիվ 20072021-06-0003 վկայականները, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով և 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով, «Քաղաքաշինության  մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշմամբ հաստատված կարգով, 25 փետրվարի 2021թ. թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.  

1. Փոխել Վանաձոր քաղաքի Փարաջանովի փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող 0.0903հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
2․ Փոխել Վանաձոր քաղաքի Փարաջանովի փողոց թիվ 4/2 հասցեում գտնվող 0.0903հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
3․ Փոխել Վանաձոր քաղաքի Փարաջանովի փողոց թիվ 4/3 հասցեում գտնվող 0.0903հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
4. Հաստատել Վանաձոր քաղաքի Փարաջանովի փողոց թիվ 4/1, Փարաջանովի փողոց թիվ 4/2, Փարաջանովի փողոց թիվ 4/3 և Փարաջանովի փողոց թիվ 4/4 հասցեներում գտնվող, «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0.574396հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Միավորել Վանաձոր քաղաքի Փարաջանովի փողոց թիվ 4/1, Փարաջանովի փողոց թիվ 4/2, Փարաջանովի փողոց թիվ 4/3 և Փարաջանովի փողոց թիվ 4/4 հասցեներում գտնվող «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ճշտված սահմաններով 0.574396հա ընդհանուր մակերեսով հողամասերը` համաձայն ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր, Վանաձոր ք․, Ս․Փարաջանովի փողոց, թիվ 4/1 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner