Հիմք ընդունելով Արթուր Սերյոժայի Երգենյանին դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 12012015-06-0006 վկայականը, 28․03․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1- 136/24Ի եզրակացությունը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, 25․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտե տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20232NPBF9) ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով՝ որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 23-9 հասցեում գտնվող, Արթուր Սերյոժայի Երգենյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 106․9քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Հաստատել Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 23-9 հասցեում գտնվող, Արթուր Սերյոժայի Երգենյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0․02896հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Արթուր Սերյոժայի Երգենյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 106․9քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 178850 (հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր հիսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: