Հիմք ընդունելով Գրիշա Մելիքի Ստեփանյանի (1944թ.) դիմումը, ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, Վանաձոր համայնքի ավագանու 2001թ. մարտի 23-ի թիվ 21 և 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 212 որոշումներով՝ որոշում եմ.
1. Հանձնարարել Քաջիկ Թադևոսյանին՝ (անձնագիր` AT0695328, տրված` 018-ի կողմից 12/03/2021թ.-ին, հաշվառված` ԼՈՌԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ Փ., 37Շ. 28ԲՆ.) դիմելու ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 30 շենքի թիվ 31` երեք սենյականոց բնակարանի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
2. Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 30 շենքի թիվ 31` երեք սենյականոց բնակարանը 38 500 դրամով ուղղակի վաճառքի ձևով որպես սեփականություն` օտարել նշված բնակարանի վարձակալներ՝ Գրիշա Մելիքի Ստեփանյանին, Հայաստան Քերոբի Ստեփանյանին, Գարիկ Գրիշայի Ստեփանյանին, Անահիտ Գրիգորի Մայիլյանին, ՄՀեր Գարիկի Ստեփանյանին և Գնել Գարիկի Ստեփանյանին:
3. Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 30 շենքի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան չափաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է անհատույց փոխանցման շենքի թիվ 31 բնակարանի վարձակալներ՝ Գրիշա Մելիքի Ստեփանյանին, Հայաստան Քերոբի Ստեփանյանին, Գարիկ Գրիշայի Ստեփանյանին, Անահիտ Գրիգորի Մայիլյանին, ՄՀեր Գարիկի Ստեփանյանին և Գնել Գարիկի Ստեփանյանին:
4. Քաջիկ Թադևոսյանին՝ (անձնագիր` AT0695328, տրված` 018-ի կողմից 12/03/2021թ.-ին, հաշվառված` ԼՈՌԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ Փ., 37Շ. 28ԲՆ.) Գրիշա Մելիքի Ստեփանյանի, Հայաստան Քերոբի Ստեփանյանի, Գարիկ Գրիշայի Ստեփանյանի, Անահիտ Գրիգորի Մայիլյանի, ՄՀեր Գարիկի Ստեփանյանի և Գնել Գարիկի Ստեփանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնակարանի առուվաճառքի և հողամասի անհատույց փոխանցման պայմանագիր՝ որպես նրանց ընդհանուր բաժնային սեփականություն` հավասար բաժիններով: