Հիմքը ընդունելով Աննա Սուրենի Գոգչյանի (ծնված՝ 09․03․1978թ․) դիմումը, 30․09․2024թ․ թիվ Մ-30092024-06-0007 ՀՀ կադաստրի կոմիտեի մերժումը, 19 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 1918 որոշումը, 08․09․2022թ․ թիվ 5921 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20220922-64-0288301), «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծերը ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 19 դեկտեմբերի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 8ա հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Սոս Ղևոնդի Գալստյանի, Աննա Սուրենի Գոգչյանի և Սարգիս Գագիկի Գալստյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1918 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման նախաբանում, 1-ին և 2-րդ կետերում՝ «118․6» թիվը փոխել « 118․3» թվով, «407․8» թիվը փոխել « 407․5» թվով ։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարի 19 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 1918 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։