Հիմք ընդունելով Ելենա Ռաֆայելի Զախարյանի 03․06․2022 թվականի թիվ 4993 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29022024-06-0095 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 86/186 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 17․6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 16․74քմ) ավտոտնակը 56430 (հիսունվեց հազար չորս հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 17․6քմ մակերեսով հողամասը 284710 (երկու հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր տասը) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ելենա Ռաֆայելի Զախարյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ելենա Ռաֆայելի Զախարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։