Հիմք ընդունելով Մարուսյա Նիկոլաևնա Միխայլովայի (ծնված՝ 06.01.1953թ.) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված 24.10.2022թ. թիվ ՎՆ 1- 187/22 Ի եզրակացությունը, Բաժանորդի էպիկրիզը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991-1993թթ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1991թ.-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Մարուսյա Նիկոլաևնա Միխայլովայի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 395.8քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/1ա (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 1/9 բնակելի տուն: