Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2787
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 2787

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԹԻՎ 2661 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 22 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2350 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 22 հոկտեմբերի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Նարեկացի (նախկին Սվերդլովի) փողոց 2-րդ փակուղի 2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Սիրուշ Խաչիկի Սիմոնյանի, Մերուժան Հովհաննեսի Գրիգորյանի, Դավիթ Մերուժանի Գրիգորյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասը օտարելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1․Որոշման մեջ 1-ին կետում՝՝ կատարել հետևյալ  լրացումները՝

ա․«ուղղակի վաճառքի ձևով» բառերից հետո լրացնել «որպես ընդհանուր բաժնային սեփականություն» բառերով։

բ․«(մեկ միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար) դրամով» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուրին իր բաժնեմասի չափով» բառերով։

2․Որոշման մեջ 5-րդ կետը խմբագրել հետևալ նոր բովանդակությամբ՝ « Վանաձոր քաղաքի Նարեկացի (նախկին Սվերդլովի) փողոց 2-րդ փակուղի 2 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գ․ Նարեկացու փողոց, 2-րդ նրբանցք, 2/1 բնակելի տուն»։

3․ՈՒժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 04․12․2024 թվականի թիվ 2661 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner