Հիմք ընդունելով Լեյլի Լենդրուշի Թադևոսյանի 12․07․2023 թվականի թիվ 02/11638 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04032025-06-0005 վկայականը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Ա․ Իսահակյան փողոց 19/15 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22․8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 20․0քմ) ավտոտնակը 44900 (քառասունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22․8քմ մակերեսով հողամասը 101280 (հարյուր մեկ հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Լեյլի Լենդրուշի Թադևոսյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Լեյլի Լենդրուշի Թադևոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։