Հիմք ընդունելով Ռուդիկ Արշալույսի Ղահրամանյանի 06․07․2022թ. թիվ 02/6919 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15042024-06-0082 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի զ) ենթակետով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոց 58/43 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 19․3քմ մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 19․3քմ մակերեսով հողամասը 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Ռուդիկ Արշալույսի Ղահրամանյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ռուդիկ Արշալույսի Ղահրամանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, ավտոտնակի 1․0քմ-ի համար ամսական վարձավճարի չափ սահմանելով 20 /քսան/ ՀՀ դրամ, իսկ հողամասի 1․0քմ-ի համար ամսական 24 /քսանչորս/ ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։